-
01.12.2020|
22:59
Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին՝ հայտարարել է գերիների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
-
01.12.2020|
22:58
Մոսկվան Ղարաբաղում զոհվածների մարմինների ու ռազմագերիների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում չի տեսնում:
-
01.12.2020|
22:50
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր՝ այդ թվում նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ և փոխադարձ վստահության հենքով սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավերտ արձագանքմանը:
-
01.12.2020|
22:48
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել է հայերին տալ Մարսելը: Նա դա հիշեցրել է ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ:
-
01.12.2020|
22:45
Ղարաբաղյան հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից երեք շաբաթ անց Ադրբեջանի նախագահը մանրամասներ է ներկայացրել իր ժողովրդին ու պատմել՝ ինչպես են ընթացել բանակցությունները, ինչ է պահանջել հայկական կողմը, ինքն ինչին է առարկել և ինչ է պատրաստվում անել ապագայում։
-
01.12.2020|
14:51
Մոսկվան հույս ունի, որ նոր վարչակազմի գալու հետ մեկտեղ Վաշինգտոնը կսկսի հաշվի նստել այլ միջազգային խաղացողների օրինական շահերի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կազինֆորմ» միջազգային լրատվական գործակալությանը հարցազրույցում:
-
01.12.2020|
14:40
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:
-
01.12.2020|
14:39
Այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակվող անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
01.12.2020|
14:32
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանին հաջողվել է վերադարձնել 5 000 քառ. կմ տարաածք, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
01.12.2020|
14:30
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները խորհրդի նիստում դեկտեմբերի 1-2-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական դիրքերի ամրապնդումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: